Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի 2 ամսով կալանավորվել է, Armenia Tօday-ին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ապրիլի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերով նախաձեռնված վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Ավելի ուշ մանրամասնել էին, որ դատարանում ապացուցողական գործողություն է իրականացվել։
Վարույթի շրջանակում Գաբրիելյանին բերման ենթարկելու լուրերը հերքելուց հետո ապրիլի 29-ին Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցերի քննարկումը հետաձգվել է։ Ապրիլի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ վարույթի շրջանակում 2 անձ է կալանավորվել։ Ավելի ուշ ԲԴԽ-ն բավարարել էր Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը, ապա նաև նրա լիազորությունները կասեցնելու որոշում էր կայացրել։