Երևանում վթարի է ենթարկվել Հերացու դիահերձարանի հաշվեկշռում հաշվառված՝ դի տեղափոխող շտապօգնության մեքենան, հայտնել է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 13:40-ի սահմաններում Գյուրջյան փողոցում, շտապօգնության մեքենան բախվել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։
Իրավապահները վթարի վերաբերյալ փաստաթղթեր են ձևակերպում և պարզում վարորդների ինքնությունը։