Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը թիմակիցներին հրահանգել է լուռ մնալ մինչև ընտրությունները, գրել է «Իրավունք»-ը։
Ըստ թերթի՝ նա ասել է՝ «սուս մնացեք, որ փոզմիշ չանենք նախնական պայմանավորվածությունը, թող 16-ն անցնի, հետո լիքը ասել-խոսելու բաներ կան»։
Լրատվականի տեղեկություններով՝ վերջինիս մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Ղուկասյանն այնքան է տարվել քաղաքապետի պաշտոնով, որ հարազատներին հրահանգել է մոռանալ «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի հետ կռիվները ու նոր էջ բացել Գրիգորյանների հետ։
Գյումրու ավագանու «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք» և «Մեր քաղաքը» խմբակցություններն ապրիլի 16-ին հայտարարել էին Ղուկասյանի օգտին քվեարկելու որոշման մասին, ինչ արդյունքում նա այսօր դարձավ քաղաքապետ։