ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 13-ին, կազմել է 392,74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,68 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 426,91 դրամ (նվազել է 2,15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508,83 դրամ (նվազել է 0,06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 455 դրամ (աճել է 0,01 դրամով):