Այսօր Հայաստանում պաշտոնապես կբացվի Նիդերլանդների դեսպանատան նստավայրը, X-ի իր էջում գրել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամփը:
«Ուրախ եմ այսօր այցելել Հայաստան և հանդիպել իմ գործընկեր Արարատ Միրզոյանին։ Մեր առաջնահերթությունն է շարունակել ներդրումներ կատարել երկկողմ և եվրոպական համագործակցության գործում։ Այսօր նաև պաշտոնապես բացելու եմ Նիդերլանդների դեսպանատան նստավայրը»,- գրել է նախարարը։
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կասպար Վելդկամպի առանձնազրույցը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: