Ամերիկացի դերասան, կրկնակի օսկարակիր 95-ամյա Ջին Հեքմենին և նրա կնոջը՝ 63-ամյա դաշնակահարուհի Բեթսի Արակավային, մահացած են գտել Նյու Մեքսիկո նահանգի իրենց տանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Santa Fe New Mexican թերթին։
Դերասանը հայտնի է «Բոնի և Քլայդ», «Պետության թշնամին», «Չներված» ֆիլմերում իր դերերով։ Նրա և կնոջ մահվան լուրը հաստատել է Սանտա Ֆե շրջանի շերիֆ Ադան Մենդոզան։
Կայքը հավելում է, որ ոստիկանության տվյալներով՝ բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել։
Հեքմենի կարիերան սկսվել է 1960-ականներին, նա նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում և աշխատել հեռուստատեսությունում։ Բացի Օսկարից, նա երեք անգամ ստացել է «Ոսկե գլոբուս», երկու անգամ՝ BAFTA մրցանակ։