Ռեփեր Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին պատրաստվում են ամուսնալուծվել, գրել է Daily Mail-ը։
47-ամյա ռեփերին մոտ կանգնած աղբյուրը պարբերականին ասել է, որ զույգը ոչ պաշտոնապես բաժանվել է։
«Նրանք ակնկալում են դիմում ներկայացնել առաջիկա օրերին՝ ամուսնությանը իրավական փաստաթղթերով վերջ տալու համար»,- ասել է աղբյուրը։
2023-ի հունվարին հայտնի էր դարձել, որ Ուեսթը գաղտնի ամուսնացել է Սենսորիի հետ։