Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Գերատեսչությունը վարորդներին հորդորել է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Բացի այդ, Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 26-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 26-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...