Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող «Արարատ» հյուրանոցում ծեծի են ենթարկել աշխատակից 41-ամյա Լևոն Չ․-ին և վնասել գույքը, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին՝ ժամը 04։00-ին։ Ըստ ոստիկանություն ահազանգողի տվյալների՝ ծեծի ենթարկողները 2-3-ն են եղել։
Կայքը հայտնել է, որ արարքը կատարած անձանցից մեկը Երևանի բնակիչ 42-ամյա Առնակ Ն․-ն է: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ըստ լրատվականի՝ ոստիկանություն ահազանգողը հյուրանոցի տնօրեն 73-ամյա Վաչիկ Ի․-ն է եղել։