• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Հուլիս 2025 03:20
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստան,
27 Փետրվար 2024 14:38
ShareShareShare
Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը․ ՀՀ ԱԳՆ
telegram

ՀՀ ԱԳՆ-ն Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ և նշել Ադրբեջանի ներկայիս քաղաքականության մասին, որն ուղղված է հայկական հետքի վերացմանը։ 

«1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին»,- ասված է հայտարարությունում:

ԱԳՆ-ն հիշատակում է, որ սումգայիթյան ողբերգությանը հաջորդել էին Կիրովաբադի, Բաքվի և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերի հայության ջարդերը:

«Այս շղթայական իրադարձությունները, ինչպես դրանցից առաջ Նախիջևանի ամբողջական հայաթափումը, ցույց տվեցին, որ հիշյալ ոճրագործությունները ոչ թե ազգայնամոլության հիմքի վրա բռնությունների առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված և իրականացված հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումներ։ Այդ քաղաքականության հետևանքով Խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանման ենթարկվեց շուրջ 500 հազար էթնիկ հայ»,- գրում է ԱԳՆ-ն:

Ըստ գերատեսչության՝ այդ իրադարձությունները թիրախավորել են ոչ միայն հայ բնակչությանը. դրանք ուղեկցվել են նաև հայկական ժառանգության և, ընդհանուր առմամբ, հայկական հետքի վերացման կանխամտածված գործողություններով։

«Արդեն 21-րդ դարում, լիակատար անպատժելիության պայմաններում, Ադրբեջանի նույն քաղաքականության շարունակությունն էր Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության ահաբեկման, անմարդկային շրջափակման, սովամահության մատնելու և ի վերջո ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը, որն ավարտին հասցվեց անգամ ի հեճուկս ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող երեք որոշումների»,- ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողները։

«Այսօր արդեն ՀՀ դեմ շարունակվող այլատյաց և թշնամական քաղաքականությունն ուղեկցվում է բարձրագույն մակարդակով հնչող ատելության խոսքով, սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ, որը խոչընդոտ է ժողովուրդների միջև թշնամանքի հաղթահարման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման  ճանապարհին»,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը և նպաստելու Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին։

Փետրվարի 25-ին Ամերիկայի Հայ Դատի երիտասարդական գրասենյակը բողոքի ցույց էր անցկացրել Վաշինգտոնում՝ ի հիշատակ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի։ 

2023 թվականի հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության։ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։

telegram
Tags: հայտարարությունՀՀ ԱԳՆՍումգայիթ

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 9-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 25-ին

25 Հուլիս 2025 07:40

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 25-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

ՀԷՑ-ի սեփականատերը պարտավոր է շարունակել պլանային ներդրումները՝ մինչև 2034 թվական․ ՀԾԿՀ նախագահ

ՀԷՑ-ի սեփականատերը պարտավոր է շարունակել պլանային ներդրումները՝ մինչև 2034 թվական․ ՀԾԿՀ նախագահ

24 Հուլիս 2025 13:47

Դատարանը պետք է նախ ճանաչի միջազգային արբիտրաժի որոշումը․ Գալյանը մեկնաբանել է ՀԷՑ-ի շուրջ որոշումը

Դատարանը պետք է նախ ճանաչի միջազգային արբիտրաժի որոշումը․ Գալյանը մեկնաբանել է ՀԷՑ-ի շուրջ որոշումը

24 Հուլիս 2025 13:32

Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը ՀՀ իրավական համակարգում ընդգծված է, լրագրողներն ասել է ՀՀ արդարադատության նախարար...

Проходят брифинги членов правительства (прямое включение)

Ուղիղ․ Կառավարության անդամների ճեպազրույցները

24 Հուլիս 2025 11:37

Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

24 Հուլիս 2025 10:52

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 24-ին

24 Հուլիս 2025 07:34

Հայաստանի մարզերում հուլիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...

Ավելին
  • Լուրեր
Իսրայելի կողմից Գազայում օդային հարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել

ԿԽՄԿ ղեկավարը խստորեն քննադատել Է Գազայում Իսրայելի գործողությունները

26 Հուլիս 2025 00:33
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Երևանում ծայրահեղ ծանր վիճակում օտարերկրացի է հիվանդանոց տեղափոխվել․ ԶԼՄ

25 Հուլիս 2025 23:56
Ասադի ինքնաթիռն անհետացել է քարտեզից․ ԶԼՄ

Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը չեղարկել է Ասադի ձերբակալման օրդերը

25 Հուլիս 2025 23:11
Սարատովում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 6 զոհ կա

Սարատովում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 6 զոհ կա

25 Հուլիս 2025 22:39
ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

Ծաղիկ արտադրող 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել․ ՍԱՏՄ

25 Հուլիս 2025 21:56
Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները

25 Հուլիս 2025 21:16
Դիվանագիտական զանգերի տարափ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին միանալու Թրամփի առաջարկից հետո

Վաշինգտոնը կրճատում է միջազգային օգնությունը USAID-ի ծրագրերի շրջանակներում

25 Հուլիս 2025 20:32
ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

ՀԷՑ-ը հայտնել է վթարային անջատումների պատճառները

25 Հուլիս 2025 19:53
Մոսկվայում «Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործով բերման է ենթարկվել ՀՀ 2 քաղաքացի

«Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործը վերաորակավորվել է որպես ահաբեկչություն

25 Հուլիս 2025 19:36
2025-ի առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 45%-ով

2025-ի առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 45%-ով

25 Հուլիս 2025 19:12
Թեհրանը «լուրջ ու բաց» է որակել եվրոպացի դիվանագետների հետ բանակցությունները

Թեհրանը «լուրջ ու բաց» է որակել եվրոպացի դիվանագետների հետ բանակցությունները

25 Հուլիս 2025 18:30
Զբոսաշրջային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքում են կենտրոնում կայանատեղիների փոփոխման դեմ

Զբոսաշրջային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքում են կենտրոնում կայանատեղիների փոփոխման դեմ

25 Հուլիս 2025 18:22
Կիպրոսում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

Արցախում շարունակվում են անտառային հրդեհները

25 Հուլիս 2025 17:32
Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 25-ին՝ ըստ ԿԲ տվյալների

25 Հուլիս 2025 17:03
Ոստիկաններն առաջարկեցին գնալ այստեղից, վերադառնում ենք, մեր տեղերում աշխատենք․ ուղևորափոխադրողներ

Ոստիկաններն առաջարկեցին գնալ այստեղից, վերադառնում ենք, մեր տեղերում աշխատենք․ ուղևորափոխադրողներ

25 Հուլիս 2025 16:30
Տուրիստական ուղևորափոխադրողները բողոքում են կենտրոնում կայանատեղիների արգելման շուրջ

Տուրիստական ուղևորափոխադրողները բողոքում են կենտրոնում կայանատեղիների արգելման շուրջ

25 Հուլիս 2025 16:17
Գնամ, Մատենադարանի մոտ կանգնեմ, ի՞նչ անեմ, նույնն է, որ իմ տան բակում կանգնեմ․ ցուցարար

Գնամ, Մատենադարանի մոտ կանգնեմ, ի՞նչ անեմ, նույնն է, որ իմ տան բակում կանգնեմ․ ցուցարար

25 Հուլիս 2025 16:01
Водители проводят акцию на Площади Республики против запрета на парковку в центре города (прямое включение)

Վարորդների բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում՝ քաղաքի կենտրոնում կայանելու արգելքի դեմ (ուղիղ)

25 Հուլիս 2025 14:52
Սաքունց եղբայրները «Գինեսի» նոր ռեկորդ են սահմանել՝ մեկ մատով քաշելով 49 տոննա ընդհանուր քաշով 4 բեռնատար

Սաքունց եղբայրները «Գինեսի» նոր ռեկորդ են սահմանել՝ մեկ մատով քաշելով 49 տոննա ընդհանուր քաշով 4 բեռնատար

25 Հուլիս 2025 14:35
Հնդկաստանում դպրոցի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 7 երեխա, կան տասնյակ տուժածներ

Հնդկաստանում դպրոցի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 7 երեխա, կան տասնյակ տուժածներ

25 Հուլիս 2025 14:02
Տեղի է ունեցել ՀՀ 382 անձի տվյալների արտահոսք․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Տեղի է ունեցել ՀՀ 382 անձի տվյալների արտահոսք․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

25 Հուլիս 2025 13:51
Ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները 2 բրոնզե մեդալ են նվաճել

Ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները 2 բրոնզե մեդալ են նվաճել

25 Հուլիս 2025 13:50
ԲՏԱ նախարարությունը և Starlink Service-ը բանակցություններ են վարում ՀՀ-ում ընկերության արբանյակային ցանցի գործարկման շուրջ

Starlink համակարգում խափանումն ազդել է տարբեր երկրների օգտատերերի վրա

25 Հուլիս 2025 13:35
Հայաստանը ներկայացնող մարզիկը Սինգապուրում աշխարհի առաջնությունում անհաջող ցատկից հետո դուրս է բերվել մարզադաշտից

Հայաստանը ներկայացնող մարզիկը Սինգապուրում աշխարհի առաջնությունում անհաջող ցատկից հետո դուրս է բերվել մարզադաշտից

25 Հուլիս 2025 13:11
Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

25 Հուլիս 2025 12:39
Սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել

Սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել

25 Հուլիս 2025 11:40
Գյումրիում չեղարկվել է Վարդավառի տոնի մեծ միջոցառումը՝ Շիրակի թեմի առաջնորդի ազատազրկման պատճառով

Գյումրիում չեղարկվել է Վարդավառի տոնի մեծ միջոցառումը՝ Շիրակի թեմի առաջնորդի ազատազրկման պատճառով

25 Հուլիս 2025 11:29
Փաշինյանը ԵԱՏՄ երկրներին հրավիրել է մասնակցել Հայաստանում կայանալիք COP17-ին

Փաշինյանը ԵԱՏՄ երկրներին հրավիրել է մասնակցել Հայաստանում կայանալիք COP17-ին

25 Հուլիս 2025 11:17
Իսրայելի և Սիրիայի նախարարները 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են վարել

Իսրայելի և Սիրիայի նախարարները 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են վարել

25 Հուլիս 2025 10:53
ՀԷՑ-ում աշխատանքներն ավարտելուց հետո Ռոմանոս Պետրոսյանին կվերադարձնեն նախկին պաշտոնին․ ԶԼՄ

ԶԼՄ-ն բացահայտել է, թե ՔՊ-ի հետ ինչ կապ ունեն ՀԷՑ-ի նոր պաշտոնյաները

25 Հուլիս 2025 10:29
Իսրայելի կողմից Գազայում օդային հարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել
Աշխարհում

ԿԽՄԿ ղեկավարը խստորեն քննադատել Է Գազայում Իսրայելի գործողությունները

26 Հուլիս 2025 00:33

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրիանա Սպոլյարիչը խիստ է արտահայտվել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքների վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը։...

ԿարդալDetails
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան
Առողջություն

Երևանում ծայրահեղ ծանր վիճակում օտարերկրացի է հիվանդանոց տեղափոխվել․ ԶԼՄ

25 Հուլիս 2025 23:56

Երևանում «էլեկտրահարություն և սրտի կանգ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել 20-25 տարեկան օտարերկրացի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ