• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հունիս 2025 14:06
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Կառավարությունն ասում է կռվենք, մահանանք, հողերը տանք` լինի փաստ, որ չենք կարողացել պահել. Սոթքի բնակիչներն անորոշ են

Իրավիճակը սահմանին, Հայաստան, Մարզեր,
23 Սեպտեմբեր 2022 21:30
ShareShareShare
telegram

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք գյուղն առաջիններից էր, որ զգաց Ադրբեջանի ագրեսիան սեպտեմբերի 13-ին։ Armenia Today-ն իր ռեպորտաժում պատմում է, թե ինչպես է այժմ ապրում գյուղը։

Համայնաբնակ Հարություն Ղզրոյանը պատրաստվում էր կարտոֆիլի բերքահավաքին, այն էլ ադրբեջանական «գրադն» իրենից շուտ տեղ հասավ: Շախմատաձև հարվածների հետևանքով բնակիչների բերքը, տունը, հույսերն ու ապագան է վնասվել:

«Դա եղել է գիշերվա 12:05 րոպեին, առաջին հարվածը եղել է տներին, հետո «չաստի» վրա: Մի պահ լռում էին, նորից գյուղին էին խփում: Հետո սկսեցին տները ռմբակոծել»,- ասաց Ղզրոյանը:

Կրակոցները չեն դադարել մինչև հաջորդ լուսաբաց, սակայն Սոթքի բնակիչներն այժմ էլ գյուղ վերադառնալ չեն շտապում: Պատերազմը սկսվելուն պես վնասվել են էլեկտրաէներգիայի հաղորդալարերը և գազատարը: Մալուխների վերականգնողական աշխատանքներն ընթացքում են, իսկ գազատարի նորոգումը դեռ չի սկսվել: 

Բնակիչներն ասում են՝ տարհանվել են փոքր երեխա ունեցողները կամ նրանք, ում առողջական վիճակը վատ է: Իսկ մարդիկ, ովքեր անասուններ ունեն կամ տանը թանկարժեք իրեր, վախենում են, որ գողություն կանեն, մնացել են տանը, չեն հեռանում:

Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի հետևանքով Սոթքն ամենից շատ վնաս կրած բնակավայրն է Գեղարքունիքի մարզում։ Այստեղ բազմաթիվ տներ մասնակիորեն են ավերվել, իսկ որոշներն ապրելու համար այլևս պիտանի չեն:


Սոթքեցի Մհեր Կարապետյանն Armenia Today-ին ասաց, որ ոչ ոք չի պատրաստվում հեռանալ գյուղից: 

«Իրենց տունն է, իրենց օջախն է, ո՞նց միանգամից գնան… բայց պայման ու անվտանգություն էլ պետք է լինի: Ո՞վ է ուզում գնալ, գնալու մասին խոսք չկա՛»,- նշեց նա:

Կութը, Ազատը, Նորաբակը, Սոթքը թշնամու ուղիղ նշանառության տակ են այն բանից հետո, երբ Դագաղ սարն ու շրջապատված մյուս բարձունքները 44 պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ անցան:


Դպրոցը, մանկապարտեզը, խանութները դեռ չեն աշխատում: Գյուղն ընդհանուր առմամբ լուռ է: Այս օրերին լսելի են միայն անասունների վաճառքի մասին խոսակցությունները և բնակիչների հոսանքազրկված սառնարաններից դուրս եկած սննդով կշտացած շների հաչոցները:

Բնակիչները մեզ պատմեցին, որ 44-օրյա պատերազմից հետո միջդիրքային հրաձգության ձայները գյուղացիները երբեմն լսել են, բայց հրետանային կրակ երկու տարվա ընթացքում առաջին անգամ էին տեսնում:

«Այսօրվա կառավարությունն ասում է, մենք պետք է կռվենք, այսինքն՝ կռվենք-մահանանք՝ հողերը տանք, մենք չենք կարող հաղթել, բայց պետք է կռվենք, մահանանք, որպեսզի դա լինի փաստ, որ չկարողացանք դիմադրել»,- ասաց Սոթքի մի բնակիչ: Մեկ այլ գյուղացի էլ պատմեց, որ իր հաշմանդամի սայլակից մի քանի անգամ թռել է գետնին, երբ հրետակոծել են գյուղը:

«Մի հատ պատգամավոր չմտաց ստեղ, որ ասի՝ ժողովուրդը ոնց է»,- բողոքեց նա:

Համայնքային իշխանությունը մարդկանց վստահեցրել է, որ բոլոր վնասները կփոխհատուցվեն և արագ կվերականգնվեն: Ինչպես Armenia Today-ին հայտնեց Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը հրավիրած ասուլիսի ժամանակ՝ այժմ գնահատվում է համայնքին հասցված վնասի չափը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների և անհետ կորածների թիվն ԱԽ-ում ընդունած հայտարարության տվյալներով հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: 

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

telegram
Tags: ադրբեջանական ագրեսիաԿառավարությունՍոթք

Առնչվող Նորություններ

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են. ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են. ԱԱԾ

04 Հունիս 2025 10:17

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում, հայտնել է ՀՀ ԱԱԾ-ն: Ըստ հաղորդագրության՝ քննարկման...

Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 22-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 4-ին

04 Հունիս 2025 07:38

Հայաստանի մարզերի զգալի մասում հունիսի 4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության...

Ընդդիմադիր պատգամավորները հայտնել են Սյունիքի սահմանամերձ գյուղերի տնտեսական վիճակի վատթարացման մասին

Ընդդիմադիր պատգամավորները հայտնել են Սյունիքի սահմանամերձ գյուղերի տնտեսական վիճակի վատթարացման մասին

03 Հունիս 2025 19:32

Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար, Վաղատուր և Խնածախ գյուղերում տնտեսական վիճակը վատթարացել է 2020 թվականի պատերազմի հետևանքով հարակից արոտավայրերի և խոտհարքների՝...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 15-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 3-ին

03 Հունիս 2025 07:32

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ֆրանսիայի հյուպատոսությունը Սյունիքում արդյունավետ առաջ շարժվելու ապացույց է․ Վարանյան

Ֆրանսիայի հյուպատոսությունը Սյունիքում արդյունավետ առաջ շարժվելու ապացույց է․ Վարանյան

02 Հունիս 2025 13:47

Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից

Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից

02 Հունիս 2025 13:24

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ համաձայն ՀՀ վարչապետի որոշման: Հովհաննիսյանն, իր հերթին, նույնպես...

Ավելին
  • Լուրեր
Կապիտալ ծախսերի կատարողականը 2024 թվականին վատթարացել է ու կազմել 84,7%. ԿԲ նախագահ

Կապիտալ ծախսերի կատարողականը 2024 թվականին վատթարացել է ու կազմել 84,7%. ԿԲ նախագահ

04 Հունիս 2025 14:04
Հեծանիվ վարելու իմ մղումը բյուջետային ծրագրի իրականացում է. Փաշինյան

Հեծանիվ վարելու իմ մղումը բյուջետային ծրագրի իրականացում է. Փաշինյան

04 Հունիս 2025 13:44
Պետական պարտքը նախորդ տարվա համեմատ աճել է 6,2%-ով և կազմել 12,8 մլրդ դոլար. Ֆինանսների նախարար

Պետական պարտքը նախորդ տարվա համեմատ աճել է 6,2%-ով և կազմել 12,8 մլրդ դոլար. Ֆինանսների նախարար

04 Հունիս 2025 13:32
Ծախսերն աճել են 13,7%-ով. Հովհաննիսյանը ԱԺ-ում ներկայացրել է «Բյուջե-2024»-ի կատարողականը

Ծախսերն աճել են 13,7%-ով. Հովհաննիսյանը ԱԺ-ում ներկայացրել է «Բյուջե-2024»-ի կատարողականը

04 Հունիս 2025 13:31
ԶԼՄ-ն հայտնել է, թե փակ նիստում ի՞նչ հարցեր են քննարկվել Շահրամանյանի հետ

Սամվել Շահրամանյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում

04 Հունիս 2025 13:22
Մոսկվայի կենտրոնում չեչեններին վիրավորած հայ գործարարի են առևանգել

Մոսկվայի կենտրոնում չեչեններին վիրավորած հայ գործարարի են առևանգել

04 Հունիս 2025 12:33
ԶԼՄ-ն հայտնել է Աննա Հակոբյանի բնակարանի գնորդի անունը

ԶԼՄ-ն հայտնել է Աննա Հակոբյանի բնակարանի գնորդի անունը

04 Հունիս 2025 11:36
Բարձր աշխատավարձ հիմնականում մրցունակ կրթություն ունեցողներն են ստանում․ Փաշինյան

Բարձր աշխատավարձ հիմնականում մրցունակ կրթություն ունեցողներն են ստանում․ Փաշինյան

04 Հունիս 2025 11:31

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի ասուլիսը (ուղիղ)

04 Հունիս 2025 11:19
Իլոն Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն օր թմրանյութեր է օգտագործել. ԶԼՄ

«Այլևս չեմ կարող հանդուրժել». Մասկը կոշտ քննադատության է ենթարկել Թրամփի նախագիծը

04 Հունիս 2025 11:06
ԶԼՄ-ն հայտնել է Շահրամանյանի՝ Արցախի նախագահի պաշտոնում չառաջադրվելու պատճառները

ԶԼՄ-ն հայտնել է Շահրամանյանի՝ Արցախի նախագահի պաշտոնում չառաջադրվելու պատճառները

04 Հունիս 2025 10:56
Մեր եկեղեցիները չուլանացված են. Նիկոլ Փաշինյան

Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է ազատեն մեր հոգու տունը․ Փաշինյան

04 Հունիս 2025 10:23
Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են. ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են. ԱԱԾ

04 Հունիս 2025 10:17
Իշխանությունները «կոմպրոմատներ են հավաքել» կաթողիկոսի ու նրա շրջապատի մասին՝ նրանց դեմ օգտագործելու համար․ ԶԼՄ

Իշխանությունները «կոմպրոմատներ են հավաքել» կաթողիկոսի ու նրա շրջապատի մասին՝ նրանց դեմ օգտագործելու համար․ ԶԼՄ

04 Հունիս 2025 10:13
Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության մեկ դեպք

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության մեկ դեպք

04 Հունիս 2025 10:07
Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում (ուղիղ)

Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում (ուղիղ)

04 Հունիս 2025 09:58
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Dubai Open միջազգային մրցաշարի առաջատարների թվում է

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Dubai Open միջազգային մրցաշարի առաջատարների թվում է

04 Հունիս 2025 09:54
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 17-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

04 Հունիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

04 Հունիս 2025 09:40
Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունները վկայում են ՌԴ-ի հետ բախման պատրաստության մասին. Գրուշկո

Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունները վկայում են ՌԴ-ի հետ բախման պատրաստության մասին. Գրուշկո

04 Հունիս 2025 09:33
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 22-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 4-ին

04 Հունիս 2025 07:38
Մի քանի մեքենա անցել է, բայց խնդիրը լուծված չէ․ նախարարը՝ կոնյակ արտահանողների մասին

Իրավիճակը մեր բիզնեսի համար վտանգավոր է․ Պապոյանը՝ Վրաստանում բեռների արգելափակման մասին

04 Հունիս 2025 00:34
Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման մեջ․ Հակակոռուպցիոն կոմիտե

Ունեն ենթադրություններ առանց փաստերի․ պատգամավորը՝ ՀԿԿ-ի կողմից իրեն առաջադրված մեղադրանքների մասին

03 Հունիս 2025 23:58
Լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ 2 քրեական վարույթ նախաքննության փուլում է. ՔԿ

Դատարանը մերժել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը․ փաստաբան

03 Հունիս 2025 23:29
Շենգավիթում հնչել են կրակրոցներ, կա երկու վիրավոր․ ԶԼՄ

Իրավապահները պարզել են Երևանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորում ստացածների ինքնությունը․ ԶԼՄ

03 Հունիս 2025 23:13
Հարավային Կորեայում հեղաշրջման փորձից հետո նոր նախագահ են ընտրել

Հարավային Կորեայում հեղաշրջման փորձից հետո նոր նախագահ են ընտրել

03 Հունիս 2025 22:50
Երկու իսրայելցի անհարգալից վերաբերմունք է դրսևորել՝ թքելով Երուսաղեմի հայկական եկեղեցու ուղղությամբ

Երկու իսրայելցի անհարգալից վերաբերմունք է դրսևորել՝ թքելով Երուսաղեմի հայկական եկեղեցու ուղղությամբ

03 Հունիս 2025 22:13
Փաշինյանի հայտարարությունների հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով բողոք է ներկայացվել․ փաստաբան

Փաշինյանի հայտարարությունների հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով բողոք է ներկայացվել․ փաստաբան

03 Հունիս 2025 21:29
ՌԴ ԽՄԻՇ Դումայի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորին զրկել են պաշտոնից

ՌԴ ԽՄԻՇ Դումայի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորին զրկել են պաշտոնից

03 Հունիս 2025 20:44
Վենեսուելահայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերայի երաժշտական ղեկավար

Վենեսուելահայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերայի երաժշտական ղեկավար

03 Հունիս 2025 20:05
Կապիտալ ծախսերի կատարողականը 2024 թվականին վատթարացել է ու կազմել 84,7%. ԿԲ նախագահ
Տնտեսություն

Կապիտալ ծախսերի կատարողականը 2024 թվականին վատթարացել է ու կազմել 84,7%. ԿԲ նախագահ

04 Հունիս 2025 14:04

ԿարդալDetails
Հեծանիվ վարելու իմ մղումը բյուջետային ծրագրի իրականացում է. Փաշինյան
Հասարակություն

Հեծանիվ վարելու իմ մղումը բյուջետային ծրագրի իրականացում է. Փաշինյան

04 Հունիս 2025 13:44

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ