ՀՀ սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել, Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նրա հաղորդմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով):
«Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- նշեց Ավդալյանը։
Հուլիսի 24-ին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողն ինքնասպանություն էր գործել։