Թուրքիան Ստամբուլում կայացած IDEF 2025 ցուցահանդեսում ներկայացրել է իր առաջին հիպերձայնային Tayfun Block-4 հրթիռը, հաղորդել են թուրքական լրատվամիջոցները։
Roketsan ընկերության մշակումը կշռում է ավելի քան 7 տոննա և հագեցած է բազմաֆունկցիոնալ մարտագլխիկով։
Tayfun Block-4-ը կարող է խոցել ռազմավարական նշանակետեր՝ ՀՕՊ համակարգեր, շտաբներ, անգարներ և կարևորագույն այլ օբյեկտներ։
Սա Tayfun բալիստիկ հրթիռի արդիականացված տարբերակն է։ Թուրքիան իր ռազմական ներուժը զարգացնում է ՆԱՏՕ-ի ուղեգծի շրջանակներում. դաշինքի երկրները նախատեսում են մինչև 2035 թվականը ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սա անվանել է «անհրաժեշտություն՝ ճգնաժամերի պայմաններում»։