Ապրիլի 9-10-ը Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն համատեղ զորավարժություն են անցկացնելու, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նշվում է, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈւ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:
«Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Մարտի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ քանի դեռ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, Հարավային Կովկասի տարածաշրջանում էսկալացիայի վտանգ կա։