Մարտի 24-28-ի՝ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today տեսանյութում։
- Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
- Միրզոյանի խոսքով՝ Բաքուն նոր պայմաններ է առաջ քաշում՝ ներառյալ Հայաստանի սահմանադրության փոփոխությունները և զենքի մատակարարման սահմանափակումները:
- Բաքվում «անհիմն» են անվանել Միրզոյանի հայտարարությունները։
- Պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով պարբերաբար կրակոցներ է արձանագրել, սակայն, ըստ գերատեսչության, դրանք Հայաստանի ուղղությամբ չեն։
- ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հայտարարել, որ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անթույլատրելի է: Նա նաև ողջունել է Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի կետերի համաձայնեցումը։
- Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագիծը։
- Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է շարունակի Ղարաբաղյան շարժումը։
- Գյումրիի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ ուժայինները «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների 8 անդամի էին ձերբակալել։
- ԱԺ-ն անձեռնմխելիությունից զրկել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին․ նրանք կաշառքի գործերով են անցնում։
- Հայաստանում հասանելի է դարձել Starlink գերարագ ինտերնետ ծառայությունը։
- Կառավարությունը հավանություն է տվել տրանսպորտից առանց վճարման օգտվողներին տուգանելու նախագծին։
- Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Թուրքիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլում ոսկե մեդալ է նվաճել։