Ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն, կառավարությունը որոշումն ընդունել է մարտի 6-ի նիստում։
Նախագծում նշվում է, որ որոշումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:
Նախորդ հավաքներն անցկացվել էին փետրվարի 4-ից ապրիլի 18-ը։
Կառավարությունը 2024-ի նոյեմբերին ընդունել էր պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստազորային պատրաստության հրապարակային ծանուցման նախագիծը։
Փետրվարի 4-ին ՊՆ-ն առաջարկել էր փոխել գործող օրենսդրությունը, և վարժական հավաքներից խուսափելու մինչև 2 տարի ժամկետով պատիժը դարձնել 2-5 տարի։