Հայաստանը հրավերք է ստացել մասնակցելու Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլայը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին է փոխանցել 2023 թ. նոյեմբերին Դուբայում կայանալիք Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ-Մաքթումի հրավերը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ Պապիկյանը շնորհավորել է տիկին դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր։
ԳՇ-ն դեմ է գումարի դիմաց կարճատև ծառայելու մասին նախագծին․ ԶԼՄ
Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբը բացասական կարծիք է հայտնել գումարի դիմաց կարճաժամկետ ծառայելու մասին նախագծին՝ նշելով՝ «դեմ ենք», հայտնել է «Հրապարակ»...