Հայաստանի Հանրապետության նկատմամբ սեպտեմբերյան լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները կարող են դիմել սոցիալական աջակցություն ստանալու համար։ Նրանց կառավարություն հատկացնում է միանվագ 500 հազար դրամ գումար, որի նպատակով հատկացվել է 33 500 000 ՀՀ դրամ։ Որոշումը կայացվեց կառավարության ապրիլի 13-ի նիստում։
Նշվում է, որ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 67 զինծառայողի։
Աջակցությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։ Սակայն բազմաթիվ զինծառայողներ չեն ներկայացրել դիմումը՝ պայմանավորված պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով, ինչպես նաև առողջական և անձնական խնդիրներով: