Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7,56%-ը կամ 5283 ընտրող, հայտնել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ընտրություններին 14։00-ի դրությամբ մասնակցել է քաղաքացիների 22,71%-ը կամ 15 868 ընտրող։
Վաղարշապատի ավագանու ընտրություններին 17։00-ի դրությամբ մասնակցել է քաղաքացիների 36,72%-ը կամ 25 655 ընտրող։
Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69 866 քաղաքացի։
Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են:
Ընտրությանը մասնակցում է ութ քաղաքական ուժ, դրանց թվում են՝ Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ «Հայրենիք» կուսակցությունը, Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքը, որը միավորում է «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները, Արգիշտի Մեխակյանի առաջնորդած ցուցակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Վահրամ Ազատյանի առաջնորդությամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Մայր Հայաստան» ազգային-ժողովրդավարական կուսակցությունը՝ համայնքապետի թեկնածուն՝ Գրիշա Հարությունյան, Արկադի Փայտյանի գլխավորությամբ «Ժառանգություն» կուսակցությունը, Հարություն Մկրտչյանի առաջնորդությամբ «Հանրապետություն» կուսակցությունը և «Համահայկական ճակատ» կուսակցությունը՝ ցուցակի առաջին համարը՝ Արտեմ Սիմոնյան։
Նյութը թարմացվել է 17։33-ին։





































