Երևան-Վորոնեժ № NGT747 չվերթը մայիսի 17-ին և Երևան-Միներալնիե Վոդի № NGT743 չվերթը մայիսի 18-ին իրականացնելու է «Արմենիա» ավիաընկերությունը, հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:
Դեսպանությունն ավիաընկերությանը դիմել է հետևյալ հարցերով:
1️. Ի՞նչ ուղեբեռ է մտնում թռիչքի սակագնի մեջ:
– 25 կգ ուղեբեռ+8 կգ ձեռքի ուղեբեռ
2️. Արդյոք թռիչքի ժամանակ մարդիկ կսնվեն:
– Անվտանգության նկատառումներով սնվել չի թույլատրվի։
3. Արդյոք հնարավոր է թռիչքիժամանակ ինքնաթիռ բարձրացնել կենդանիների։
– Ավիաընկերության կանոնների համաձայն՝ կենդանիներ կարելի է տեղափոխել։
4. Որքան արժե ավիաթռիչքը դեպի ՌԴ:
– Դա կոմերցիոն թռիչք է։ Թռիչքի արժեքը 140 եվրո է։ Անհնար է կատարել ռուսական ավիաընկերության տոմսի հաշվանցում։
5. Ինչպե՞ս և որտե՞ղ վճարել ավիաթռիչքի համար:
– Միայն ավիաընկերության գրասենյակում կամ օդանավակայանում: «Արմենիա» ավիաընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Piazza Grande բիզնես կենտրոնում,Վազգեն Սարգսյան 10, Երևան, Հեռախոս +374 (60) 51-77-77:
6. Ինչ արժույթով է հնարավոր վճարել տոմսի համար:
– Վճարումը կարելի կատարել ՀՀ դրամով: