Տաթևի անապատում լայնածավալ հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է սրբատաշ քարերով կառուցված տնտեսական հոր, հայտնել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։
Նշվում է, որ այս փուլում բացվում են նոր տարածքներ, խցերի մուտքեր, ի հայտ են գալիս արժեքավոր ճարտարապետական դետալներ, ինչպես նաև խեցեղեն։ Արշավախմբի ղեկավարն Արման Նալբանդյանն է։
Տաթևի անապատը 17-րդ դարի վանք է Սյունիքի մարզի Տաթև գյուղի մոտ։ Անապատը Վերին Տաթևի վանքի հետ կապող ստորգետնյա անցում է եղել։ 1995 թվականին վայրը քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։