Հուլիսի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ «Ամռան գիշեր» խորագրով։ Համերգը նվիրված է ազգագրագետ, երաժշտական մշակույթի գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։
Համերգը կղեկավարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանը։ Ծրագրում կհնչեն շուրջ երեսուն ժողովրդական երգերի մշակումներ՝ կոմպոզիտորներ Կոմիտասի, Վահան Բաբլոյանի և այլ հայտնի գործիչների հեղինակությամբ։
Համերգը կմեկնարկի ժամը 19:30, տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ։