ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և նրան պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Նշվում է, որ քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
Հունիսի 6-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել էին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։