Իրանի հարավային Ֆարս նահանգում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 21 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդին լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ վթարի հետևանքով կա 34 վիրավոր։
Նշվում է, որ ավտոբուսը վթարի է ենթարկվել այսօր՝ Ֆարս նահանգում գտնվող Ֆիրուզաբադ և Քևար մայրուղու վրա։