Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի եռահարկ շենքում բռնկված հրդեհի պատճառով փրկարարները տարհանել են շուրջ 50 բնակչի, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհը բռնկվել էր հուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին։ Ըստ հրապարակման՝ այն մեկուսացվել է ժամը 17։08-ին, մարվել՝ 17։40-ին։
Եռահարկ շենքի տանիքում այրվել են շուրջ 200 քմ փայտե կառուցատարրեր և կենցաղային իրեր։