Թուրքիայում հունիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է Արարատում, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ Երևանի ժամանակով ժամը 12:53-ին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.54⁰ և արևելյան երկայնության 44․52⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3,9 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ, նշված է հրապարակման մեջ։
Երկրաշարժն զգացվել է Արարատի մարզում՝ 4 բալ, Վայոց ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։