Հունիսի 30-ին Հայաստանում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Ցերեկը մայրաքաղաում կանխատեսվում է 29-31, երեկոյան՝ 24-26 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-23 աստիճան տաքություն։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 25-28 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 19-24 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-24, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-29 աստիճան տաքություն։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան, հովտային շրջաններում՝ 29-32 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 28-32 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 29-32 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 16-20, նախալեռնային շրջաններում՝ 16-24, հովտային շրջաններում 27-30 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 26 աստիճան տաքություն: