Թեհրանում նախապատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոաժերանին:
«Պուտինի այցը Թեհրան այս պահին գտնվում է նախապատրաստման փուլում, իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- ասել է նա։
Այցի ժամկետները չեն հստակեցվում:
Մոսկվան և Թեհրանը հունվարի 17-ին ռազմավարական գործընկերության համաձայնագիր էին ստորագրել, որը ներառում է բոլոր ոլորտները՝ ներառյալ պաշտպանությունը, հակաահաբեկչությունը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները։