Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, «Նիկոլ դավաճան», «Նիկոլ ցեղասպան» խոսքերով դիմավորելու գործով մեղադրյալ Տիգրան Դերմոյանին, հայտնում է «Փաստինֆո»-ն:
Դատարանի վճռով՝ Դերմոյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 375 000 դրամի չափով տուգանքը։
2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հակոբյանին դիմավորել էին «Նիկոլ՝ դավաճան» վանկարկումներով։ Հակոբյանի հետ կապված միջադեպի առնչությամբ 1 անձի մեղադրանք էր առաջադրվել, նրա նկատմամբ կիրառվել էր ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։