«Արմենիա» բժշկական կենտրոնում նորածին երեխա է մահացել, որը շուրջ 3 ամիս գտնվել է հետազոտական կենտրունում, գրել է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ «երեխայի մայրը՝ մարզերից մեկի բնակիչ 24-ամյա կինը, հայտնել է, որ 3 ամիս առաջ, ծննդաբերությունից հետո իր երեխան մահացել է և իր համաձայնությամբ երեխայի մահվան պատճառը հասկանալու համար նրա մարմինն ուղարկել են հետազոտության։
«Կինը հայտնել է, որ մի քանի օր անց իրեն տվել են թուղթ, որում նշված պատճառները մինչև այդ չեն գրանցվել։ Երբ ցանկացել են վերցնել երեխայի դին կամ մասունքը, բժիշկը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Լուսինե Թ․-ն, հայտնել է, որ դին այրել են։ Ոստիկանները պարզել են, որ կինը հունվարի 9-ին մարզերից մեկից ուղեգրով ընդունվել է Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, գինեկալոգիայի հանրապետական ինստիտուտ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ, իսկ հունվարի 16-ին՝ ժամը 20։30-ին, ծննդաբերել է և, ըստ բժշկի, երեխան ծնվել է մահացած»,- մանրամասնել է կայքը։
Նշվում է, որ դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։