Ստամբուլում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 150 մարդ է տուժել, հայտնել են Թուրքիայի իշխանությունները:
«Հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 151 տուժած։ Խուճապի պատճառով նրանք ցատկել են բարձրությունից»,- ասել է Ստամբուլի ղեկավարությունը։
Ապրիլի 23-ին թուրքական ամենամեծ քաղաքում 6,2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Երկրաշարժին հաջորդել էր ևս մեկ ցնցում՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ։