Հայաստանի մարզերում ապրիլի 15-ին սպասվում են տեղումներ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Գերատեսչության տվյալներով՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում, ցրտահարություններ չեն սպասվում։
Երևանում ապրիլի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8-10 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 5-8 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 5-8 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-6 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան, հովտային շրջաններում՝ 8-10 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-10 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6-9 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 10-12 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 9-11 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0-4 աստիճան։
Արցախում ապրիլի 15-ին սպասվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7-8 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 8-9 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։