ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր՝ ապրիլի 11-ին, կրկին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության, հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ հարցաքննությունը «մանր եղջերավոր անասուններ արտահանելու գործին է վերաբերում»: ԱԺ պատգամավորը մեկ այլ մեղադրյալի հետ առերես հարցաքննության կներկայանա, նշել է թերթը։
Մարտի 12-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ Մարտի 27-ին ԱԺ-ն անձեռնմխելիությունից զրկել էր նրան։ Մարտի 28-ին Քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։
Կարդացեք նաև՝ Կան ուժեր, որոնց հետ համագործակցում ենք, դրա դրսևորումը կերևա առաջիկա 3-4 օրերին․ Աղազարյան