Լոռու մարզում շմոլ հազից թունավորման հետևանքով հոսպիտալացվել է ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 2 անչափահաս, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ տուժածները «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։ Բուժօգնության են դիմել Լոռու մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Բ․-ն, 47-ամյա Ժաննա Բ․-ն, 7-ամյա Ա․ Բ․-ն և 25-ամյա Սերինե Բ․-ն։
Նշվում է, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին Սերինե Բ․-ն հայտնել է, որ իրենց տանն օգտագործում են գազի վառարան և, հավանաբար, նրանից արտանետված շմոլ գազից էլ թունավորվել են: Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Ստեփանավանի քննչական բաժին: