Լիբանանում ապրիլի 2-ի երեկոյան անծանոթ մարդիկ կրակել են հայկական ակումբի ուղղությամբ, հայտնել է «Արևելք»-ը։
Ըստ լրատվականի՝ դեպքը տեղի է ունեցել «Խալիլ Բադաուի» թաղամասում, որտեղ գտնվում է Հնչակյան (ՍԴՀԿ) կուսակցության ՀՄՄ-ի ակումբը։
Ինչպես երևում է տեսանյութում, անհայտ անձինք կրակ են բացել ակումբի ուղղությամբ և արագ հեռացել։ Զոհեր կամ վիրավորներ չկան, չնայած ակումբը մարդաշատ վայրում է, գրել է լրատվականը։
Նշվում է, որ Լիբանանի իրավական մարմինները քննություն են սկսել՝ դեպքի մանրամասները բացահայտելու և հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններվ՝ Լիբանանում երկար ժամանակ է՝ հայկական կենտրոնների կամ ակումբների շուրջ նման դեպքեր չէին լինում, և կատարվածը աղմուկ է բարձրացրել հայության շրջանում։