«Զվարթնոց» օդանավակայանը տեղեկացնում է, որ Air Arabia Abu Dhabi ավիաընկերությունը հունիսի 1-ից թռիչքներ կիրականացնի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 6 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: