Հայաստանի մարզերում մարտի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-22 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 13-15 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 13-18 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 13-17 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-24 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-23 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-23 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 23-25 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 23-25 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 25-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 19-22 աստիճան, լեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 15-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-24 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 14-20 աստիճան տաքություն: Քամին հարավային է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։