ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի ընդլայնված կազմով հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Օրակարգում են փոխադարձ հետաքրքրություն ներկակացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ, տարածաշրջանային և միջազգային բնույթի թեմաներ, հավելում են գերատեսչությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Հայաստանում պաշտոնապես կբացվի Նիդերլանդների դեսպանատան նստավայրը: