Հայաստանի մարզերում մարտի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18-20 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 11-13 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-18 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15-18 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 19-21 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 19-21 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 8-11 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 19-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան, լեռնային շրջաններում՝ 8-11 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 11-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-15 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 8-12 աստիճան տաքություն: Քամին հարավային է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։