Հայաստանի մարզերի առանձին շրջաններում փետրվարի 25-ի երեկոյան սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0-ից -2 աստիճան, երեկոյան կդիտվի մինչև -5-ից -7 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -6-ից -10 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -6-ից -9 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -2-ից -4 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -6-ից -9 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -2-ից -6 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան, հովտային շրջաններում՝ 0-ից 3 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -6-ից -9 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -5 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 0-ից -4 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 0-ից 2 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 0-ից 2 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -6-ից -9 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 1-4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -2-ից -5 աստիճան, լեռնային շրջաններում՝ -6-ից -9 աստիճան։
Արցախում փետրվարի 25-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 1 աստիճան Ցելսիուս, երեկոյան կհասնի մինչև -2 աստիճանի: Քամին հարավարևմտյան՝ 3-6 մ/վրկ արագությամբ։