Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում կրակոցներ են հնչել, կասկածյալը նախկին գյուղապետ Արտավազդ Հակոբյանն է, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ փետրվարի 19-ին ահազանգ է ստացվել, որ նախկին գյուղապետը փետրվարի 15-ին գյուղում հրազենից կրակոցներ է արձակել, որի արդյունքում կան նաև մարմնական վնասվածքներ ստացած անձինք:
Կայքի տեղեկություններով՝ փետրվարի 15-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Հակոբյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է համագյուղացի 27-ամյա Արտավազդ Մելքումյանի հետ, որի ընթացքում ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, հետո տնից վերցրել է իր անվամբ ոստիկանության հաշվառված «ԻԺ» տիպի 1 փողանի 12 տրամաչափ որսորդական ողորկափող հրացանը, մոտեցել Մելքումյանին, ով դիմել է փախուստի:
Դեպքի փաստով գործ է հարուցվել ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում:
Կայքը հավելել է, որ դեպքի մասին իրավապահներին տեղեկացրել է ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը: