Հայաստանի մարզերում փետրվարի 21-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելան է՝ 5-8 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 21-ին սպասվում է առատ ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -2-ից -4 աստիճան, երեկոյան կդիտվի մինչև -5-ից -7 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -5-ից -9 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -4-ից -8 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -2-ից -5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -4-ից -8 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -3-ից -6 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -4 աստիճան, հովտային շրջաններում՝ 0-ից -3 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -6-ից -9 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից -5 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև -2-ից -5 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 0-ից -2 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 0-ից -2 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -4-ից -8 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -4-ից -8 աստիճան, լեռնային շրջաններում՝ -4-ից -8 աստիճան։
Արցախում փետրվարի 21-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև -5 աստիճան Ցելսիուս, երեկոյան կհասնի մինչև -4 աստիճանի: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։