ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ու ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են մաքսային և հարկային փոխգործակցությանն առնչվող, ինչպես նաև Վերին Լարս սահմանային անցման կետում խնդիրների առաջացմանն ու դրանց հնարավոր լուծումների և օպերատիվ արձագանքման վերաբերյալ հարցեր, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՊԵԿ նախագահը։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք մաքսային և հարկային փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձել ենք նաև առաջիկայում ՀՀ և ՌԴ միջև ապրանքների տեղափոխման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձնական ծրագրի կազմակերպմանն ու իրականացմանը, այդ գործընթացում միջկառավարական համաձայնագրի նախագծի մշակման կարևորությանը»,- նշել է նա։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ հանդիպման ավարտին վերահաստատել են երկկողմ վճռականությունը՝ սերտորեն համագործակցելու ընդհանուր նպատակներին հասնելու համար։