Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում բախվել են KamAZ և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2-ը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանները պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք:
Չեչեն նախարարը հայտարարել է Մոսկվայում առևանգված հայ գործարարի ձերբակալության մասին
Չեչնիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում Մոսկվայում առևանգված հայ գործարար Արեգ Շչեպիխինի գործով, ասված է Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների,...