Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՎԱԶ 2107-ը հայտնվել է դաշտում. 4 վիրավորներից 3-ն ընտանիքի անդամներ են, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ժամը 18:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Գագիկ Ժամհարյանն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Մաքենիս-Ծովակ ավտոճանապարհի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվելով՝ հայտնվել ճանապարհի հարակից դաշտում:
Վթարի հետևանքով Ժամհարյանը, նրա ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Էմմա Կ.-ն, 13-ամյա Գրիգոր Կ.-ն, և 34-ամյա Ահարոն Մ.-ն մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից էմմա Կ.-ն վարորդի կինն է, իսկ Գրիգոր Կ.-ն՝ նրանց որդին:
Կոտայքի մարզի բնակիչն Աբովյանի «Գանձակ» ռեստորանային համալիրի մոտ օդ է կրակել
Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Մեխակ Թադևոսյանն Աբովյանի «Գանձակ» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ է արձակել օդ, հայտնել է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝...