• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հուլիս 2025 12:30
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Եվրոպայից Հայաստան ուղևորվող բեռնատար ինքնաթիռի համար․ ԶԼՄ

Տարածաշրջան, Քաղաքականություն,
10 Հուլիս 2024 22:32
ShareShareShare
Թուրքիան փակել է իր օդային տարածքը Եվրոպայից Հայաստան ուղևորվող բեռնատար ինքնաթիռի համար․ ԶԼՄ
telegram

Թուրքիայի ավիացիոն իշխանություններն արգելել են Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 777F բեռնատար ինքնաթիռին թռչել իրենց օդային տարածքով, հայտնել է «Հետքը»։

Բելգիայի Լիեժ քաղաքից Երևան թռչող եթովպական Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 777F բեռնատար ինքնաթիռը, տարանցելով Գերմանիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի օդային տարածքները, մտել է Բուլղարիայի երկինք, որտեղից չի կարողացել անցնել Թուրքիայի օդային տարածքն ու ժամանել Երևան։

«Թռիչքներին առցանց հետևող կայքերում, սակայն, կարելի է տեսնել, որ Բուլղարիայի երկնքում ինքնաթիռը մի քանի շրջապտույտ է կատարել ու, թուրքական կողմից մուտքի թույլտվություն չստանալով, շրջվել է հետ՝ դեպի Վիեննա, որտեղ միջանկյալ վայրէջք է կատարել, ապա վերադարձել է Լիեժ»,- գրում է «Հետքը»:

Հրատարակությունը հիշեցնում է, որ չվերթից առաջ կազմվում է թռիչքի պլան (flight plan), որի շրջանակներում ձեռք են բերվում թույլտվություններ բոլոր այն երկրների ավիացիոն իշխանություններից, որոնց երկնքով անցնելու է օդանավը:

«Հետքին» ՀՀ քաղավիացիայի կոմիտեից տեղեկացրել են, որ եթովպական բեռնափոխադրողն ունեցել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, սակայն Թուրքիան վերջին պահին արգելել է մտնել իր երկինք: Այլ մանրամասներ ՔԱԿ-ից չեն հայտնել:

Հրատարակությանը «Հայվեյզ» բեռնափոխադրող ավիաընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը հայտնել է, որ եթովպական օդանավը գլխավորապես բեռնված էր օնլայն առևտրի միջոցով գնված սպառողական ապրանքներով, որոնք պատվիրել էին Հայաստանի ու Վրաստանի գնորդները:

«Եթովպական բորտը պետք է բեռը տեղափոխեր Երևան ու վերադառնար, իսկ բեռի՝ Վրաստանի համար նախատեսված մասը պետք է «Հայվեյզի» «Boeing 737-400» ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-HAY) տեղափոխեր Թբիլիսի»,- նշել է Ստեփանյանը:

Թուրքիայի ստեղծած արգելքի հետևանքով երեկ չի կայացել նաև «Հայվեյզի» Երևան-Թբիլիսի չվերթը, հայտնել է կայքը։

Հայկական բեռնափոխադրողի ղեկավարը նշել է, որ թուրքական կողմը նման քայլերով ցանկանում է խոչընդոտել իր ազգային ավիափոխադրողի՝ «Turkish Airlines»-ի հավանական մրցակիցներին, որոնք Եվրոպայից բեռ կտեղափոխեն Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Վրաստան: Սակայն Ստեփանյանի խոսքով՝ Թուրքիան համարձակություն չունի խոչընդոտել իր երկնքով իրականացվող եվրոպական գիգանտ, գերմանական «Lufthansa Cargo»-ի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ բեռնատար թռիչքները, որոնք կատարվում են յուրաքանչյուր կիրակի:

Չնայած թուրքական կողմի խոչընդոտին՝ Ethiopian Airlines-ի մեկ այլ Boeing 777F բեռնատար այսօր Լիեժից մեկնել է ու հիմա դեպի Երևան ճանապարհին է: Ինքնաթիռն ստիպված է ավելի երկար ճանապարհ անցնել ու Հայաստան հասնել Ռուսաստանի տարածքով, կայքին հավելել են ընկերությունից։

Կայքն արձանագրում է, որ թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներին ու օդանավերի ազատ տեղաշարժին:

«Դա արգելվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայով, ըստ որի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ»,-ընգծել է կայքը։

«Հետքի» տվյալներով՝ ըստ միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակում, քանի որ չի կարող խտրական վերաբերմունք դրսևորել կոնկրետ պետության օդանավերի նկատմամբ, բայց, փաստացի, արդեն 4 տարիհենց դա է տեղի ունենում:

2020թ. սեպտեմբերի 9-ից Թուրքիան արգելում է ՀՀ գրանցում ունեցող (Հայաստանի EK ազգային նիշը կրող) օդանավերի տարանցիկ (տրանզիտ) թռիչքներն իր երկնքով, փոխարենը չի խոչընդոտում, որ այդ նույն օդանավերը վայրէջք կատարեն իր տարածքում: 2020-ի հուլիսից մինչև 2022-ի մարտ Թուրքիայի օդով տարանցիկ թռիչքներ չէր կարողանում իրականացնել նաև ՀՀ կառավարական ինքնաթիռը: 2023թ․ մայիսի 5-ին Թուրքիան փակել էր իր օդային տարածքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի համար։

2023թ․ ապրիլի 29-ից Թուրքիան փակել էր օդային տարածքը հայկական ավիաընկերության թռիչքների համար։ Թուրքիայի այդ ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բացատրել էր, որ դրա պատճառը Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացումն է։ 2023թ․ մայիսի 8-ին Չավուշօղլուն պահանջել էր քանդել հուշարձանը։

telegram
Tags: ԹուրքիաԻնքնաթիռՀայաստանՕդային տարածք

Առնչվող Նորություններ

Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, բայց ՀՀ-ն զավթած չարիքը մտավ տաճար․ Աղվան Վարդանյան

Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, բայց ՀՀ-ն զավթած չարիքը մտավ տաճար․ Աղվան Վարդանյան

01 Հուլիս 2025 12:22

Դուք արդարացրել և պաշտպանել եք ահաբեկչությունը․ Կոնջորյանն՝ ընդդիմությանը

Դուք արդարացրել և պաշտպանել եք ահաբեկչությունը․ Կոնջորյանն՝ ընդդիմությանը

01 Հուլիս 2025 12:00

Պատգամավոր Գեղամ Նազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Պատգամավոր Գեղամ Նազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հուլիս 2025 11:46

Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու նախագիծ է․ պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին

Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու նախագիծ է․ պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին

01 Հուլիս 2025 11:44

Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

01 Հուլիս 2025 11:11

Հուլիսի 8-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի բլրի վրա, շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ տեղի կունենա քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության՝ «Լեռնային Ղարաբաղ անվտանգ...

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)

01 Հուլիս 2025 10:56

Ավելին
  • Լուրեր
Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, բայց ՀՀ-ն զավթած չարիքը մտավ տաճար․ Աղվան Վարդանյան

Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, բայց ՀՀ-ն զավթած չարիքը մտավ տաճար․ Աղվան Վարդանյան

01 Հուլիս 2025 12:22
Սուրեն Պապիկյանը և ռազմական կցորդները քննարկել են պաշտպանական համագործակցությունը, խնդիրները

Սուրեն Պապիկյանը և ռազմական կցորդները քննարկել են պաշտպանական համագործակցությունը, խնդիրները

01 Հուլիս 2025 12:12
Դուք արդարացրել և պաշտպանել եք ահաբեկչությունը․ Կոնջորյանն՝ ընդդիմությանը

Դուք արդարացրել և պաշտպանել եք ահաբեկչությունը․ Կոնջորյանն՝ ընդդիմությանը

01 Հուլիս 2025 12:00
Պատգամավոր Գեղամ Նազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Պատգամավոր Գեղամ Նազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հուլիս 2025 11:46
Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու նախագիծ է․ պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին

Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու նախագիծ է․ պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին

01 Հուլիս 2025 11:44
ՏԿԵ փոխնախարարը պնդում է, թե ՀԷՑ-ի պետականացումը քաղաքացիների շահերից է բխում

ՏԿԵ փոխնախարարը պնդում է, թե ՀԷՑ-ի պետականացումը քաղաքացիների շահերից է բխում

01 Հուլիս 2025 11:31
Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

01 Հուլիս 2025 11:11
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)

01 Հուլիս 2025 10:56
Իրավապահներն ուսումնասիրում են կալանավորված եկեղեցականների շրջապատի մարդկանց գույքը․ ԶԼՄ

Իրավապահներն ուսումնասիրում են կալանավորված եկեղեցականների շրջապատի մարդկանց գույքը․ ԶԼՄ

01 Հուլիս 2025 10:44
Հայտնի են շախմատի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնի հաղթողները

Հայտնի են շախմատի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնի հաղթողները

01 Հուլիս 2025 10:33
Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին

Մասկն առանց սուբսիդիաների ստիպված կլիներ վերադառնալ Աֆրիկա. Թրամփ

01 Հուլիս 2025 10:29
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Հուլիս 2025 10:01
Իլոն Մասկը հրաժարական է տվել Դոնալդ Թրամփի վարչակազմից

Եթե «խելահեղ» ծախսային օրինագիծն ընդունվի, հաջորդ օրը կստեղծվի «Ամերիկա» կուսակցությունը. Մասկ

01 Հուլիս 2025 09:59
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 1-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

01 Հուլիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

01 Հուլիս 2025 09:39
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին

01 Հուլիս 2025 07:35
Թրամփը դատի է տվել Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին

Թրամփը Սիրիայի դեմ մի շարք պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիր է ստորագրել

01 Հուլիս 2025 00:43
ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

01 Հուլիս 2025 00:15
Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

30 Հունիս 2025 23:29
Կարեն Խաչանովը դուրս է եկել Ալմաթիում ընթացող ATP 250 մրցաշարի եզրափակիչ

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ուիմբլդոն-2025»-ը

30 Հունիս 2025 22:57
Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել է ներդրումային վեճ սկսելու մասին

30 Հունիս 2025 22:12
Իրանի Չամրան քաղաքում Իսրայելի հարվածի հետևանքով 20 երեխա է զոհվել

Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի

30 Հունիս 2025 21:36
Հասակակցին դանակահարելու դեպքով 17-ամյա պատանու նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողությունը․ ՔԿ

ՔԿ-ն ռադիոլոգին մեղադրել է զորակոչիկին կեղծ տեղեկանք տալու մեջ

30 Հունիս 2025 21:20
ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը․ Կալլաս

ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը․ Կալլաս

30 Հունիս 2025 20:44
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել

30 Հունիս 2025 20:03
Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին օդանավակայանում ձերբակալվել է․ ՆԳՆ

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին օդանավակայանում ձերբակալվել է․ ՆԳՆ

30 Հունիս 2025 19:52
«Ամեն ինչ արվում է». ՀԷՑ-ն զգուշացրել է Երևանի բնակիչներին ՀԷԿ-ում բռնկված հրդեհից հետո հոսանքազրկումների մասին

Առանց թույլտվության էլեկտրական մեքենայի լիցքավորման կայան տեղադրելու պատճառով հրդեհ է բռնկվել․ ՀԷՑ

30 Հունիս 2025 19:18
Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

30 Հունիս 2025 18:28
2018 թվականից ի վեր՝ այսօրվա դրությամբ, ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է․ Փաշինյան

2018 թվականից ի վեր՝ այսօրվա դրությամբ, ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է․ Փաշինյան

30 Հունիս 2025 18:15
Ռուս լրագրողների ձերբակալությունից հետո Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ

Ռուս լրագրողների ձերբակալությունից հետո Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ

30 Հունիս 2025 18:11
Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, բայց ՀՀ-ն զավթած չարիքը մտավ տաճար․ Աղվան Վարդանյան
Ներքաղաքական

Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, բայց ՀՀ-ն զավթած չարիքը մտավ տաճար․ Աղվան Վարդանյան

01 Հուլիս 2025 12:22

ԿարդալDetails
Սուրեն Պապիկյանը և ռազմական կցորդները քննարկել են պաշտպանական համագործակցությունը, խնդիրները
Զինված ուժեր

Սուրեն Պապիկյանը և ռազմական կցորդները քննարկել են պաշտպանական համագործակցությունը, խնդիրները

01 Հուլիս 2025 12:12

 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և արտերկրում հավատարմագրված ռազմական կցորդները հուլիսի 1-ի հանդիպմանն անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցությանը, զարգացումներին և խնդիրներին։...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ