ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 25-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.33 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել 0.29 դրամով։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 446.59 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ՝ նվազելով 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.50 դրամ՝ էժանանալով 0.37 դրամով։