Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումների ցուցահանդեսին ներկայացրել է նոր՝ «Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքը, հայտնում է IRNA գործակալությունը։
Այն 7000 մետր բարձրության վրա և 2 հազար կմ հեռահարությամբ կարող է 24 ժամ շարունակական թռիչք ունենալ։ «Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքի վառելիքի առավելագույն տարողությունը 450 լիտր է, իսկ բեռի առավելագույն քաշը՝ 300 կգ։
Աղբյուրը նշում է, որ ԱԹՍ-ի առավելագույն արագությունը ժամում 210 կմ է։ Այս անօդաչու թռչող սարքն ունակ է կրելու բոլոր տեսակի զինամթերք և ռումբեր, ինչպես նաև զինված է էլեկտրոնային պատերազմի և հետախուզման համակարգերով։
Ադրբեջանում թմրանյութերի տարանցման գործով ՌԴ 8 քաղաքացու են կալանավորել
Ադրբեջանում դատարանը չորս ամսով կալանավորել է ՌԴ ութ քաղաքացու, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների մեջ, հայտնում են...