Միներալնիե Վոդիից Երևան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ ինքնթիռի ձախ շարժիչի կափարիչը կոտրվել և ընկել է։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին։
«Թռիչքի ժամանակ «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռի ձախ շարժիչի կափարիչը պոկվել և ընկել է։ Օդաչուն որոշել է վերադառնալ օդանավակայան»,- հայտնում է աղբյուրը:
Նշվում է նաև, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մինվոդի օդանավակայանում, տուժածներ չկան։
Չինաստանում բացվել է «Աշխատանքի հանդեպ հակակրանքի կլինիկա»՝ դեպրեսիայի դեմ պայքարելու համար
Չինաստանի Ցինհուանդաո քաղաքում Ավանդական չինական և արևմտյան բժշկության հոսպիտալին կից կլինիկա է բացվել նրանց համար, ովքեր անհանգստություն են զգում և...