ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հունիսի 19-ի փոխարժեքները։
Այդ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով՝ կազմելով 386.27 դրամ։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.66 դրամ՝ ավելանալով 0.20 դրամով։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 1,57 դրամով և կազմել 421,73 դրամ մեկ եվրոյի դիմաց։
Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.59 դրամ։